ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը ժամը 20։00-ի դրությամբ չի փոփոխվել, կառավարության «Հումանիտար կենտրոնից» հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Ըստ Բաղդասարյանի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձան թիվը կազմում է 100․625, Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը՝ 21․195, իսկ հաշվառված անձանց թիվը՝ 94․724 (գրեթե 95 տոկոս):
Համաձայն վարչապետի մամուլի քարտուղարի հոկտեմբերի 2-ին ներկայցրած տվյալների՝ պետության կողմից տրամդրվող աջակցությունից և կեցավայրերից օգտվել է 59․059 անձ, որոնց տեղաբաշխումն ըստ մարզերի հետևյալն է՝
Արագածոտնի մարզ՝ 2454
Արարատի մարզ՝ 13050
Արմավիրի մարզ՝ 5186
Գեղարքունիքի մարզ՝ 4337
Լոռու մարզ՝ 3263
Կոտայքի մարզ՝ 13297
Շիրակի մարզ՝ 2558
Սյունիքի մարզ՝ 5089
Վայոց Ձորի մարզ՝ 2134
Տավուշի մարզ՝ 2567
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ՝ եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։