Մայիսի 13-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, 15-ի գիշերը՝ 2-4 աստիճանով։
Մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Ցերեկն սպասվում է 18-20 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 14-16 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-11 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 11-13 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 12-14 աստիճան։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 20-22 աստիճան։
Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 19-21 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 11-13 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-22 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 23-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ yandex.com-ի, կանխատեսվում է ամպամած եղանակ, անձրև։ Ցերեկն սպասվում է 13-17 աստիճան տաքություն։