Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 4-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Երևանի առանձին հատվածներում օգոստոսի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի +34-36 աստիճանի, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 26-28 աստիճան։ Գիշերը կդիտվի 20-22 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 26-30 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի +30-32 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 22-26 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 26-29 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկը սպասվում է 29-32 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 29-35 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի +35-37 աստիճանի։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով +35-37 աստիճանի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 24-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 35-37 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 33-36 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 25-29 աստիճան տաքություն։
Արցախում օգոստոսի 4-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 30 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 21 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ մինչև 3․6 մ/վրկ արագությամբ: