Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի առանձին հատվածներում օգոստոսի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին 14-18մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկը օդը կտաքանա մինչև 35-37 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 29-31 աստիճան։ Գիշերը կդիտվի 22-24 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 26-31 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-29 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 32-34 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 23-26 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 25-29 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկը սպասվում է 29-34 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 31-36 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +36-38 աստիճանի։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով +36-38 աստիճանi։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 25-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 36-38 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի 34-37 աստիճան, նախալեռնային շրջաններում ՝ 28-30 աստիճան տաքություն։
Արցախում օգոստոսի 6-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 30 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 23 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 3.9 մ/վրկ արագությամբ: