Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 9-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-21 մ/վ արագությամբ:
Երևանում օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 34-36 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 29-31 աստիճան։ Գիշերը կդիտվի 19-21 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 25-30 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 32-34 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 23-27 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 24-27 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 27-32 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 30-35 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 35-37 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 34-36 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 24-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 35-37 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 30-34 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։
Արցախում օգոստոսի 9-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 28 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 20 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 3․8 մ/վրկ արագությամբ: