Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 7-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 29-31 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 22-24 աստիճան։ Գիշերը կդիտվի 15-17 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 19-24 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 25-27 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 18-20 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 17-19 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 21-24 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-29 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 30-32 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 29-31 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 22-24 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-31 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 24-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։
Արցախում սեպտեմբերի 7-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 15 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 4 մ/վրկ արագությամբ: