Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 12-ի կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-18 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 31-33 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 24-26 աստիճան։ Գիշերը կդիտվի 16-18 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 24-29 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 28-30 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 23-26 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 23-27 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 26-30 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-25 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-32 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 33-35 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 32-34 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 24-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 33-35 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 30-32 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 25-27 աստիճան տաքություն։
Արցախում սեպտեմբերի 12-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 18 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ մինչև 4 մ/վրկ արագությամբ: