Հայաստանի մարզերում սեպտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևելյան է՝ 3-5 մ/վ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 22-24 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 13-15 աստիճան։ Գիշերը կդիտվի 9-11 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 14-19 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-17 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 20-22 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 14-17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 22-25 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 22-25 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 13-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-24 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 18-22 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 13-17 աստիճան տաքություն։
Արցախում սեպտեմբերի 29-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 8 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 3,8 մ/վրկ արագությամբ: