Հայաստանի առանձին շրջաններում հոկտեմբերի 8-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Երևանում հոկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 26-28 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 17-19 աստիճան։ Գիշերը կդիտվի 11-13 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 19-24 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 24-26 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 23-27 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-27 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 27-30 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 27-29 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 20-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-29 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 30-32 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։
Արցախում հոկտեմբերի 8-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 27 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 15 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ: