Հայաստանի առանձին շրջաններում հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ատիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 14-16 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 7-9 աստիճան։ Գիշերը կդիտվի 1-3 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 7-11 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 11-13 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 7-11 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 10-14 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-15 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 14-17 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 14-16 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 5-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 14-17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 7-11 աստիճան տաքություն։
Արցախում հոկտեմբերի 23-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 4 աստիճան տաքություն: Քամին արևմտյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ: