Հայաստանի մարզերում հոկտեմբերի 26-ի ցերեկն սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 26-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 15-17 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 7-9 աստիճան։ Գիշերը կդիտվի 4-6 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 11-13 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 7-10 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-16 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 16-18 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 16-18 աստիճան Ցելսիուս։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 6-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-17 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 18-22 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 11-15 աստիճան տաքություն։
Արցախում հոկտեմբերի 26-ի գիշերը կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 7 աստիճան տաքություն: Քամին հյուսիսային է՝ 2-3 մ/վրկ արագությամբ: