ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով շրջիկ ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Մասնավորապես, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12.00-17.00-ն, շրջիկ ծառայություններ կմատուցվեն Վարդենիսի համայնքապետարանում, դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11.00-15.00-ն, Ճամբարակի համայնքապետարանում։
Նոյեմբերի 29-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու։ Նոյեմբերի 5-ին ՆԳՆ-ն արագացրել էր Արցախի բնակիչներին ՀՀ քաղաքացիություն տալու ընթացակարգը։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան ներգաղթյալների թիվը գերազանցել է 100 հազարը։ Հայաստանի կառավարությունը նրանց շնորհել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ՝ համարժեք փախստականի կարգավիճակին։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 13-ին
Հայաստանի առանձին շրջաններում դեկտեմբերի 13-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին...