Հայաստանի առանձին շրջաններում դեկտեմբերի 13-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում դեկտեմբերի 13-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 5-7 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 1-3 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -3-ից 1 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 2-5 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -2-ից 1 աստիճան։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 5-8 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան, հովտային շրջաններում՝ 6-9 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-6 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդը կտաքանա մինչև 3-6 աստիճան տաքություն, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 6-8 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի տաքությունը կհասնի մինչև 6-8 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 0-ից -2 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 8-12 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 4-8 աստիճան, լեռնային շրջաններում՝ 0-ից -4 աստիճան։
Արցախում դեկտեմբերի 13-ին կանխատեսվում են տեղումներ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 9 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 4 աստիճան տաքություն: Քամին հարավարևմտյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։