Հայաստանի մարզերում հունվարի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում հունվարի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7-9 աստիճան տաքություն, երեկոյան կնվազի մինչև 0-ից 2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -4-ից 1 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-6 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 5-7 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 2-7 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 8-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-11 աստիճան, հովտային շրջաններում՝ 9-12 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից 3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 5-7 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 7-9 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 7-9 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 3-5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-14 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 6-10 աստիճան, լեռնային շրջաններում՝ 0-ից 3 աստիճան։
Արցախում հունվարի 31-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 8 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 3 աստիճան: Քամին հարավային է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։