Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունը հերքել է ուղեղը չիպավորելու ծրագրի մշակման մասին շրջանառվող տեղեկությունը: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ անցյալ տարվա վերջին ծրագիրը Ռուսաստանի կառավարության մակարդակով աննպատակահարմար է ճանաչվել. հողրոդում է vesti.ru-ն:
«Կոմերսանտ»-ը հաղորդել էր «Ուղեղ, առողջություն, հետախուզություն, նորարարություն» ծրագրի մշակման մասին՝ նշելով, որ ծրագիրը, իբր, մշակվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կողմից՝ Մոսկվայի պետական համալսարանի հետ համատեղ և հաստատվել է Վլադիմիր Պուտինի կողմից: Տեղեկացվում էր, որ նախատեսվում էր հատկացնել 54 միլիարդ ռուբլի՝ 2021-2029 թվականներին ծրագիրը կյանքի կոչելու համար:
Նշենք, որ ծագիրը վերաբերում է «ուղեղ-համակարգիչ» տեխնոլոգիային, որի ընթացքում միկրոչիպ պետք է տեղադրվեիմարդու ուղեղում, օրինակ` մարդու կողմից օգտագործվող համակարգիչը կառավարելու համար:
Մինչդեռ գիտնականները կարծում են, որ Ռուսաստանը արգելքներ չունի մարդու մարմնում միկրոհամակարգիչներ տեղադրելու հարցում: «Մենք կարող ենք զարգանալ ամեն ինչում ՝ սկսած նանոտեխնոլոգիայից: Ուղեղի ակտիվությունը գրանցելու համար անհրաժեշտ է շատ նուրբ նանոտեխնոլոգիա: Ինչ վերաբերում է ապակոդավորման ալգորիթմներին, Ռուսաստանը հայտնի է իր մաթեմատիկոսներով և ծրագրավորողներով: Ռոբոտաշինությունը նույնպես զարգանում է, Ռուսաստանում վիրաբույժները գերազանց են»,- ասել է պրոֆեսոր Միխայիլ Լեբեդևը: