Հոկտեմբերի 4-ին եւ 5-ին Telegram-ում գրանցվել է գրանցումների և օգտատերերի ակտիվության ռեկորդային աճ: Այս մասին Պավել Դուրովը պատմել է իր Telegram-ալիքում՝ ընդգծելով, որ մեսենջերը հաղթահարել է ծանրաբեռնվածությունը: Բացի Facebook-ից, Instagram – ից և WhatsApp-ից, խափանումներ են ունեցել Twitter-ը, TikTok-ը և այլ ծառայություններ:
«Ես հպարտ եմ, թե ինչպես է մեր թիմը հաղթահարել աննախադեպ ծանրաբեռնվածությունը, քանի որ Telegram-ը շարունակում է անթերի աշխատել մեր օգտվողների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի որոշ օգտվողներ կարող են նկատել մեսենջերի ցածր արագությունը, քանի որ այդ մայրցամաքներից միլիոնավոր օգտվողներ գրանցվել են Telegram-ում»,-գրել է Դուրովը։
Դուրովը խնդրել է մյուս օգտվողներին ողջունել «նորեկներին», օգնել նրանց «բացել իրերը» և համոզվել, որ նրանք կմնան այստեղ, քանի որ Telegram-ը «լուսային տարիներով առաջ է մրցակիցներից»: Նա նաև նշել է, որ մեսենջերը շարունակում է մնալ հաղորդագրությունների փոխանակման խոշորագույն անկախ հարթակը: