Քալիֆորնիայի համալսարանի գիտնականների թիմը հասել է 36-ամյա պացիենտ Սառայի լիակատար լիցքաթափմանը, որը մանկուց տառապում էր ծանր դեպրեսիվ խանգարմամբ: Ուղեղի խորը ստիմուլավորման նոր մեթոդի շնորհիվ, որն իրականացվել է ներերակային իմպլանտի օգնությամբ կինն արդեն մեկ տարի է՝ դեպրեսիայի ախտանիշներ չի զգում, հայտնում են Nature հանդեսի գիտնականները:
Ուղեղի խորը լիցքաթափման Էլեկտրական իմպլատանցիայի միջոցով դեպրեսիայի բուժման համար արդեն ավելի քան 10 տարի է աշխատանքներ են տարվում, բայց դա չի տալիս անհրաժեշտ արդյունքներ:
Քալիֆորնիայի համալսարանի մասնագետները ենթադրել են, որ նման անարդյունավետության պատճառը գոյություն ունեցող իմպլանտների անդադար աշխատանքն է, որը նույնպես սահմանափակված է ուղեղի մի հատվածով: Նոր հետազոտության մեջ գիտնականները որոշել են կարճ հատվածներով խթանել ուղեղի տարբեր գոտիներ աշխատանքը միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է: