Էլեկտրոնիկայի թափոնների քանակն աշխարհում միայն աճում է։ 2021 թվականին այն հասել է ավելի քան 57 մլն տոննայի:
Ոսկու վերամշակման համար Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը Կանադական Excir ստարտափի հետ համաձայնագիր է ստորագրել, գրում է BBC-ն ։
Սթարթափի մշակած տեխնոլոգիան թույլ է տալիս սենյակային ջերմաստիճանում սարքերի տպատախտակներից թանկարժեք մետաղներ հանել: Այդ պատճառով ոսկին վերամշակվելու է դրամահատարանի տարածքում, այլ ոչ թե հալման գործարաններում ՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում։
2021 թվականին արտանետված սարքերի քաշը կազմում է ավելի քան 57 մլն տոննա, հաշվել են էլեկտրական և էլեկտրոնային սարքերի թափոնների շրջանառության միջազգային համաժողովում (The WEEE Forum): Եթե ոչինչ չձեռնարկվի, թափոնների քանակը մինչեւ 2030 թվականը կհասնի 74 մլն տոննայի, ինչը կրկնակի ավելի է տասնամյակի ցուցանիշից:
Թագավորական դրամահատարանն արդեն փորձարկել է տեխնոլոգիան և մաքուր նմուշի ոսկի է ստացել՝ 999,9: