Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել են բուհերի հոգաբարձուների խորհուրդները, որտեղ ընդգրկված են նաև պաշտոնյաներ, այդ թվում՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, մի շարք փոխնախարարներ։
Կառավարության նիստից հետո ճեպազրույցների ժամանակ Armenia Today-ի թղթակիցը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից հետաքրքրվեց՝ ինչպես է ստացվում, որ միշտ մատնանշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդները չպետք է քաղաքականացված լինեն, բայց այսօր ներգրաված պաշտոնյաների ենք տեսնում։
«Այո, տեսնում եք, և պետք չէ զարմանալ։ Գիտեք, որ մենք ներկայացրել ենք Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքը։ Մենք մնում ենք նույն դիրքերում։ Մենք հավատարիմ ենք մեր այն սկզբունքին, որ, այո, խորհուրդներում չպետք է լինեն քաղաքական դեմքեր, պաշտոններ զբաղեցնող անձինք։ Մենք այդ օրենքը նորից դրել ենք շրջանառության մեջ, որի մի շարք դրույթներ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց»,- ասաց նա՝ շեշտելով, որ մինչ այդ պարզապես գործում են այսօրվա գործող օրենքների շրջանակում։
Բուհերի խորհուրդների կազմը, ըստ նախարարի, որոշվել է բացառապես գործող օրենքի շրջանակում։
Մանրամասները՝ տեսանյութում։