Այս երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելեց Թումո Բեռլին։ Այս մասին հայտնել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։
Մինչ այս նա միայն վիրտուալ շրջայց էր կատարել կենտրոնում մեր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ առցանց զրույցի ընթացքում։
Տեղում կանցլերը ոչ միայն ծանոթացել է Գերմանիայում կրթական ծրագրի իրականացմանը, այլ նաև մեր գործընկերների հետ քննարկել է ծրագիրը երկրի այլ քաղաքներում գործարկելու հնարավորությունները