Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը նվիրված է եղել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված գիտական ոլորտի ֆինանսավորման ուղղություններին: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021-ի նկատմամբ կաճի շուրջ 85 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները կավելանան 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ:
Փաշինյանի խոսքով՝ սա իրենց քաղաքական վերաբերմունքն է գիտության ոլորտի նկատմամբ, և այս քաղաքականությունը շարունակվելու է։