Armenia Today-ը ներկայացնում է սեպտեմբերի 12-ին Դիլիջանում կայացած Buissup Global Forum-ի ընթացքում ընտրված երիտասարդական ստարտափ-նախագծերի մասին հրապարակումների շարքը: Նախագծերն ընտրվել են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից։ Ֆորումին ներկայացված է եղել 370 նախագիծ։
Եզրափակիչները ներկայացվել են սեպտեմբերի 20-ին կայացած գործարար համաժողովում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը, նրանք ստացել են դրամաշնորհներ իրենց գաղափարների իրականացման համար։ Կնքվել են պայմանագրեր այն ընկերությունների հետ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել նաև սկսնակ նախագծերի հետագա զարգացման համար։
«Gebecert»-ն ապրանքի իսկությունը հավաստող ծրագիր է։ Ծրագիրն օգնում է, որ սպառողը կարողանա տարբերակել՝ ապրանքը բնօրինա՞կն է, թե՞ ոչ, իսկ արտադրողն իր հերթին պաշտպանի պրոդուկտը, որպեսզի կեղծարարները չկեղծեն այն։
Ծրագրի մանրամասները՝ մեր հրապարակման մեջ։
Սեպտեմբերի 12-ին Դիլիջանում կայացած Buissup Global Forum-ի հաղթողների շարքում էր նաև Էդուարդ Հովակիմյանի և իր թիմի նախագիծը։ Նրանք կանգ են առել բնական քարշի ուժի հիման վրա էլեկտրակայան կառուցելու գաղափարի վրա։ Գաղափարն իրագործելու տեղանքն արդեն մոտավորապես ընտրված է։ Այն նախատեսվում է կառուցել Արա լեռան տարածքում։
Նախագծի մանրամասները՝ մեր հրապարակման մեջ։
Հաջորդ նախագիծը երիտասարդ բժիշկների մասին է, որոնք արդեն նաև «Start up»-ների աշխարհում են։ Նրանք նոր հարթակ են ստեղծել։ Նրանք բժիշկների համար ստեղծել են Medu.am կայքը։ Medu.am-ը նախատեսված է ոչ միայն բժիշկների, բուժքույրերի ու ապագայում նաև բժշկական կրթություն ստացող ուսանողների համար։
Medu.am կայքի մանրամասները՝ մեր հրապարակման մեջ։
Armenia Today-ը ստարտափ-նախագծերի հրապարակումների շարքում անդրադարձել էր նաև Text’nPayMe անունը կրող ստարտափին։ Ստարտափ, որի նպատակն է գումար փոխացնելու գործընթացը դարձնել նույնքան բնական, որքան սովորական հաղորդագրություն ուղարկելն է։ Խոսքը P2P փոխանցումների մասին է։ Այս շուկան ամենարագ աճող շուկաներից է։
Նախագծի մանրամասները՝ մեր հրապարակման մեջ։
Հաջորդ գաղափարը դեռ 2018 թվականին է ծնվել: Չորս ընկերներով որոշեցին ու սարքեցին մի ռոբոտ, որը պետք է անցնի խողովակատարների միջով և ներսից հետազոտի դրանք։ Այսինքն՝ գտնի դրանց վնասված ու խցանված հատվածները: Չորս ընկերներով հավաքվել ու որոշել են իրագործել գաղափարը: Չորս ընկերներից բաղկացած թիմը մի շարք միջազգային ու տեղական մրցույթների է մասնակցել:
Ընկերների հաջողության պատմությունները՝ մեր հրապարակման մեջ։
Հետաքրքիր գաղափարների շարքում նաև մասնագիտությամբ հոգեբան Ամալյա Հարությունյանի ստարտափ-նախագիծն է, որի շնորհանդեսն արդեն կայացել է։ Ամալյա Հարությունյանն ու իր թիմը ստեղծել են «Հավասար» կրթական հավելվածը, որը նախատեսված է տարրական դասարաններում սովորող աշակերտների համար։ Այն հարմարեցված կլինի մասնավորապես հաշմանդամություն ունեցող աշակերտների համար։
Թե ինչպես ստեղծվեց «Հավասար»-ը՝ մանրամասները մեր հրապարակման մեջ։