TikTok սոցիալական ցանցը «ֆեյքերի» մասին օրենքի պատճառով որոշել է ժամանակավորապես արգելել ՌԴ-ում նոր տեսահոլովակների և ուղիղ հեռարձակումների տեղադրումը, ասվում է ընկերության հայտարարության մեջ:
«Մեր աշխատակիցների և օգտատերերի անվտանգությունը մնում է մեր գլխավոր առաջնահերթությունը։ «Կեղծ լուրերի» մասին ռուսական նոր օրենքի լույսի ներքո մենք այլ ընտրություն չունենք, քան դադարեցնել ուղիղ հեռարձակումը և նոր բովանդակությունը մեր տեսաֆիլմի համար, քանի դեռ մենք դիտարկում ենք անվտանգության համար այդ օրենքի հետևանքները: Որոշումը հավելվածում հաղորդագրությունների փոխանակման մեր ծառայությանը չի անդրադառնա», – ասված է ընկերության հաղորդագրության մեջ։