Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են տվյալներ փոխանակել ահաբեկչական նպատակներով տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված, հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից:
Փաստաթղթի համաձայն՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես, կդառնան այդ ոլորտում սպառնալիքներին հակազդելու համակարգումը, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված տվյալների փոխանակումը՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով իրավախախտումների հայտնաբերման, կանխարգելման և հետաքննության նպատակով:
Համաձայնագիրը ստորագրվել են երկու երկրների անվտանգության խորհրդի քարտուղարները՝ Նիկոլայ Պատրուշևը և Արմեն Գրիգորյանը: