Հայաստանում առաջին անգամ կանցկացվի STARMUS գիտության և արվեստի հեղինակավոր փառատոնը։ Այս մասին ուրբաթ օրը Երևանում կայացած մամուլի ասուլիսում ասաց փառատոնի տնօրեն-հիմնադիր, Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը։
Նա նշեց, որ ընթացիկ փառատոնը լինելու է վեցերորդն անընդմեջ՝ ավելի վաղ նմանատիպ փառատոններ անցկացվել են Եվրոպայում։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն իր հերթին ասաց, որ «50 տարի Մարսի վրա» նշանաբանով փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 5-11-ը։ Այն նվիրված է լինելու Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին։
Ինչպես նշեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, առաջիկա փառատոնի մասնակիցների ներգրավմամբ Հայաստանը ակնկալում է նոր ծրագրերի մեկնարկը։