Veeam Software-ը, որը զբաղվում է տվյալների կրկնօրինակման, վերականգնման և պաշտպանության մշակմամբ, գրասենյակ է բացել Հայաստանում։ Այս մասին հայտնում է գրասենյակն իր կայքում՝ նշելով, որ փնտրում են երկու տասնյակից ավելի ՏՏ մասնագետների։
Veeam Software-ը հիմնադրվել է 2006 թվականին ռուսական արմատներով ձեռներեցներ Ռատմիր Տիմաշևի և Անդրեյ Բարոնովի կողմից: Սկզբում կենտրոնը գտնվում էր Շվեյցարիայում։ 2020 թվականի մարտին ձեռներեցները Veeam-ը վաճառեցին Insight Partners հիմնադրամին 5 միլիարդ դոլարով, որից հետո նրա գլխամասային գրասենյակը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ։
2020 թվականին Veeam Software-ի տարեկան վաճառքը գերազանցեց 1 միլիարդ դոլարը, իսկ հաճախորդների թիվը՝ 400 000-ը՝ ներառյալ Microsoft-ը, AWS-ը, IBM-ը և այլ խոշոր ՏՏ ընկերությունները:
2022 թվականի մարտի սկզբին Veeam-ի գործադիր տնօրեն Անանդ Էսվարանը հայտարարեց Ռուսաստանում վաճառքի դադարեցման մասին՝ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» սկսվելու պատճառով։
Դրանից հետո ընկերությունը, ըստ կայքի տեղեկությունների, փակեց իր գրասենյակները երկրում։ Մինչեւ այս տարվա գարուն նրանք եղել են Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Ընկերությունը պաշտոնապես չի հայտարարել Ռուսաստանից դուրս գալու մասին։ Նա գրասենյակներ ունի նաև եվրոպական մի շարք երկրներում՝ Չինաստանում, Սինգապուրում և այլ երկրներում։