Սմարթֆոնների հաջորդ սերնդի Apple-ում կարող է հայտնվել մոդել առանց SIM քարտի։
Այս մասին հայտնում է 9to5mac-ը՝ վկայակոչելով ոլորտի փորձագետներին։
Global Data ընկերության վերլուծաբան Էմմա Մոր-Մաքքլունը հայտարարել է, որ Apple-ում մտադիր են առանց ֆիզիկական SIM-ի «iPhone» 14 ստեղծել։ Այսպիսով ընկերությունն ուզում է ստեղծել աշխարհի առաջին սմարթֆոնը, որը քարտի համար նախատեսված հատված չի ունենա։
Սպասվում է, որ «iPhone»-ի նոր սմարթֆոնները կներկայացվեն 2022 թվականի աշնանը: 4 նոր չորս մոդելներ են սպասվում։