2021 թվականին 18-ամյա տիկտոկեր Չառլի Դ՛Ամելիոն 17,5 մլն դոլար է վաստակել իր Social Tourist առօրյա հագուստի ապրանքանիշով, որը ստեղծվել է Hollister-ի հետ համատեղ (ամերիկյան ապրանքանիշ, որը պատկանում է Abercrombie & Fitch ընկերությանը): Hulu սթրիմինգային ծառայությունը սկսել է իր մասնակցությամբ մի ամբողջ շոու («D’Amelio show»), նրա հետ պայմանագրերը ստորագրել են Invisalign-ը, Morphe-ը և Dunkin-ը, սակայն Չարլին դեռևս Տիկտոկ է պարում։ Ի դեպ, մեծ մասը բովանդակության նա նվիրում է սեփական բիզնեսի առաջխաղացմանը. բացի այդ, նրա ընտանիքը գործարկել է D՛Amelio ընկերությունը (գնահատվում է 100 մլն դոլար), որն արտադրում է սպառողական ապրանքներ, և 444 Capital վենչուրային հիմնադրամը ( 25 մլն դոլար արժողությամբ):
Սեքսի մասին խոսակցությունները՝ իր սեփական, ինչպես նաև ընկերների և հայտնիների սեքսի մասին, նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կուպերին վերածել են մուլտիմիլիոնատիրոջ։ Կուպերը գործարկել է «Զանգիր հայրիկին» podcast-ը, որը նվիրված է իր նախկին ընկերոջ՝ Սոֆյա Ֆրանկլինի հետ հարաբերություններին։ Ձեռք բերելով ժողովրդականություն, զույգը պայմանագիր է կնքել Barstool Sports-ի հետ (սա ամերիկյան բլոգային հարթակ է, որը սպորտի և փոփ մշակույթի մասին բովանդակություն է թողարկում): Ֆրանկլինից բաժանվելով 2020 թվականին՝ Կուպերն իր podcast-ը տեղափոխել է Spotify՝ կնքելով 60 մլն դոլարի գործարք։ Այս սթրիմինգային հարթակում նրա podcast – ն այժմ աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կանանց podcast-ի շարքում: