Երիտասարդ առաջնորդների աջակցման հիմնադրամը և «Зеленая лампа» կրթական կենտրոնը Հայ գործարարների ասոցիացիայի հետ համատեղ Երևանում անցկացնում են Հայաստանում առաջին «Նոր ժամանակ.արդյունավետ կրթություն» խորագրով կրթական կոնգրեսը։ Համաժողովի շրջանակներում անցկացվելու է նաև Հայաստանի լավագույն կրթական հաստատությունների ցուցահանդես։
Համագումարին մասնակցում են Հայաստանի ուսումնական հատատութունների տնօրեններ, մանկավարժներ, ուսուցիչներ և դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների ծնողներ:
Կոնֆերանսի ընթացքում արտասահմանից հրավիրված մասնագետները կխոսեն հետևյալ կարևոր թեմաներից.
-Ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից կրթությունը երեխաների տաղանդների իրացման համար։
-Ի՞նչ են ակնկալում խոշորագույն ընկերությունների ղեկավարները դպրոցի շրջանավարտներից
-Ինչպե՞ս զարգացնել ինտելեկտը վաղ տարիքից, որպեսզի երեխան մոտիվացված լինի, պատրաստ լինի սովորելու և ունենա գերազանց հիշողություն և կամքի ուժ
-Ինչպե՞ս զարգացնել գիտական մտածողությունը և հետազոտական գործունեությունը երեխաների մոտ
-Ինչպե՞ս դաստիարակել հաջողակ մարդկանց գիտության, արվեստի, բիզնեսի ոլորտներում
Կոնգրեսի գործընկերներն են Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Ա.Մ.Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամը, «Летово» և «Այբ»դպրոցներըև «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։ Միջոցառման գլխավոր հովանավոր Տաշիր ընկերությունների խումբ։
Կոնգրեսի ինֆորմացիոն հովանավորը Armenia Today գործակալությունն է։