«Յանդեքսը» Երևանում գրանցել է Beyond ML ընկերությունը, որը զբաղվում է մեքենայական ուսուցման ոլորտի ստարտափներով և կապված է տարբեր ոլորտների 10 ստարտափների հետ: Ինչպես ТАСС-ին պարզաբանել են «Յանդեքսում», Beyond ML-ը ներքին փորձ է, և այն ստեղծվել է B2B ծառայությունների առաջխաղացման համար։
Beyond ML-ի «վենչուրային ստուդիայի» պաշտոնական կայքում կա մի գրություն, որը ցույց է տալիս, որ Beyond ML-ով մեքենայական ուսուցման ստարտափները «դառնում են գլոբալ B2B ծառայություններ»: Վեբ ռեսուրսում նշված են ընկերության վեց նախագծեր՝ Meteum (եղանակի կանխատեսումներ), Lawrify (իրավաբանական ծառայությունների մատուցում), Smelter (ԱԲ-ի հիման վրա «մրցակիցների» մեդիա վերլուծություն), Recommendix և Selesta (էլեկտրոնային առևտուր), Membrace (բովանդակության մոդերացիայի հարթակ):
ТАСС-ը Beyond ML-ը գտել է Հայաստանի ընկերությունների պետական ռեգիստրում։ Այժմ ընկերությունը աշխատողներ է փնտրում Սերբիայում և ԱՄՆ-ում։ Կայքում նաև նշված է, որ իր սթարթափների և ստուդիայի աշխատանքում ներգրավված է ավելի քան 100 մարդ ամբողջ աշխարհում, թիմերի մեծ մասն աշխատում է հեռակա կարգով, և դրանք բաշխված են Երևանի, Բելգրադի (Սերբիա), Նյու Յորքի և Սևիլիայի (Իսպանիա) միջև:
«Beyond ML»-ը Yandex ընկերության ներքին փորձարկումներից մեկն է, որը ստեղծվել է B2B ծառայությունների և տեխնոլոգիաների առաջխաղացման համար։ Ներքին փորձերի ծրագիրը երկար տարիներ աշխատում է Yandex-ի ներսում: