Հայազգի ռուս գիտնական, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի բարձր էներգիայի ֆիզիկայի լաբորատորիայի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Համլետ Խոջիբաղյանը դարձել է ապագա տեխնոլոգիաների «Մարտահրավեր» ազգային մրցանակի դափնեկիր, հայտնում է Научная Россия-ն։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին՝ Մոսկվայում։ Խոջիբաղյանը մրցանակն ստացել է «Ինժեներական լուծում» անվանակարգում՝ մագնիսների մշակման համար, որոնք հիմնված են բարձր ջերմաստիճանի գերհաղորդիչ նյութի վրա՝ բարձր հզորության էլեկտրական պահեստավորման և նոր ֆիզիկայի հետազոտությունների համար:
Յուրաքանչյուր դափնեկիր ստացել է 10 միլիոն ռուբլի (111 հազար դոլար): Գիտական պորտալը նշում է, որ «Մարտահրավեր» ապագա տեխնոլոգիաների ոլորտում ազգային մրցանակը համընկնում է 2022 թվականին Ռուսաստանում հայտարարված գիտության և տեխնիկայի տասնամյակի հետ և նախատեսված է նշելու բեկումնային գաղափարներն ու գյուտերը, որոնք փոխում են ժամանակակից գիտության լանդշաֆտը և յուրաքանչյուր մարդու կյանքը:
ChatGPT-ն ստեղծած ընկերությունը մտադիր է վեբ բրաուզեր ստեղծել
ChatGPT-ն ստեղծած OpenAI ընկերությունը դիտարկում է վեբ բրաուզեր ստեղծելու հնարավորությունը, որը զուգորդվելու է chatbot-ի հետ, գրել է Business Times-ը։ Նշվում...