Օգոստոսի 28-ին սպասվում է «մոլորակների մեծ շքերթ», տեղեկացնում է Բյուրականի աստղադիտարանը՝ բացատրելով, որ «մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։
Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 28-ի վաղ առավոտյան Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինի վեց մոլորակների՝ Մերկուրիի, Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի և Սատուրնի «շքերթը»։
«Մարսը, Յուպիտերը և Սատուրնը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն Մերկուրին շատ մոտ կլինի հորիզոնին և դժվար կլինի այն նկատել: Նեպտունն ու Ուրանը տեսնելու համար կպահանջվեն դիտողական սարքեր»,- ասված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ «մոլորակների շքերթ»-ն աստղագիտական պաշտոնական տերմին չէ, այն այլ կերպ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։ Վեց մոլորակների հավասարեցումը, ըստ աստղագետների, հազվագյուտ երևույթ է, և այսիպիսի մեծ հավասարեցումներ տեղի են ունենում 20 տարին մեկ անգամ։
Աստղադիտարանը նշում է, որ «մոլորակների շքերթ»-ն առավոտյան ժամերին տեսանելի կլինի գրեթե ամենուր, սակայն օգոստոսի 28-ն ընդհանուր ամսաթիվ է, երբ այս երևույթը կերևա աշխարհի շատ վայրերում: «Շքերթը» տեսնելի կլինի օգոստոսի 28-ի նախորոդող և հաջորդող մի քանի օրերի ընթացքում։
WhatsApp հաշիվներ են գողացել, շատերը չեն կարողանում Facebook մտնել․ Մարտիրոսյան
Հայ օգտատերերի WhatsApp հաշիվներ են գողացել, հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց...