Միացյալ Թագավորությունում և Եվրոպայում թողարկվել է Barbie ապրանքանիշի հեռախոս, որի նպատակն, ըստ այն ստեղծողների, սմարթֆոններից կախվածությունը նվազեցնելն է, գրում է BBC-ն։
Հեղիակները նշել են, որ այդպիսով կփորձեն օգնել երիտասարդներին հանգստանալ իրենց սմարթֆոններից։
«Այն վարդագույն և շատ պարզ սարք է, չունի առջևի տեսախցիկ, ունի միայն մեկ խաղ և շատ սահմանափակ ինտերնետ հասանելիություն։
Հեղինակների խոսքով՝ հեռախոսը նրանց համար է, ովքեր ցանկանում են, որ թվային ազդեցությունը հնարավորինս քիչ լինի իրենց կյանքի վրա»,- հայտնում է լրատվամիջոցը։
«Երեխաների, դեռահասների ծնողներն ու ակտիվիստներն ավելի խիստ քայլերի կոչեր են անում։ Նրանք ցանկանում են սահմանափակել սմարթֆոնների վրա անցկացրած ժամանակը կամ նույնիսկ ամբողջությամբ արգելել այդ սարքերը։ ԱՄՆ-ում, Եվրոպայում և Միացյալ Թագավորությունում այդ ուղղությամբ քայլեր են իրականացվում։ Օրինակ՝ Միացյալ Թագավորությունում ամենահայտնի վճարովի դպրոցը՝ «Էթոն քոլեջն» իր որոշ ուսանողների տրամադրում է «սովորական» հեռախոսներ, որոնցով միայն կարող են ուղարկել և ստանալ տեքստային հաղորդագրություններ և զանգեր»,- ասված է հրապարակման մեջ։