«ՆերՈւժ 5.0» տեխնոլոգիական ստարտափ ծրագրի համար Դիլիջան են ժամանել 16 երկրների հայ ստարտափերներ, հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 28 մասնակիցներ կներկայացնեն իրենց տեխնոլոգիական գաղափարները, կմշակեն դրանք և կդարձնեն կայուն բիզնես։
«Այս տարի առաջին անգամ ծրագրի շրջանակներում ներգրավվել է միջազգային հեղինակավոր աքսելերատոր Plug and Play-ը, որը 6 օր շարունակ կաշխատի ծրագրի մասնակիցների հետ, իսկ միջոցառման ավարտից հետո մեկ ամիս կաշխատի ծրագրի հաղթող ստարտափերների հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
Նախարարը «ՆերՈւժ 5.0»-ն անվանել է քայլ սփյուռքի հետ կամուրջներ ստեղծելու և Հայաստանում համահայկական ներուժը կենտրոնացնելու ուղղությամբ։ Ծրագրից հետո մասնակիցները կկարողանան տեղափոխվել Հայաստան և իրենց ներդրումն ունենալ երկրի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում, նշել է նա։
Apple-ը 95 մլն դոլար կվճարի Siri-ի օգտատերերի անձնական խոսակցությունների գաղտնալսման գործը հարթելու համար
Apple-ը համաձայնել է վճարել 95 մլն դոլար՝ վիրտուալ օգնական Siri-ի հավելվածի կողմից գաղտնալսման դեմ բողոքող օգտատերերի հայցը լուծելու համար, հայտնում...