Կվերակառուցվի առավել վտանգավոր 46 դպրոց, որոնք ընտրվել են ուժեղացման ենթակա 377 դպրոցներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը հայտնել է, որ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի հետ կնքված վարկային պայմանագրի հիման վրա:
«Ծրագրի շրջանակներում առաջնահերթ կկառուցվի առավել վտանգավոր 46 դպրոց, որոնք ընտրվել են հանրապետության ուժեղացման ենթակա 377 դպրոցներից: Ներկայումս ընթացքի մեջ են 7 դպրոցների կառուցման աշխատանքները, որոնցից 2-ը` Նոր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցը և Կապանի թիվ 7 հիմնական դպրոցը, այս պահին գտնվում են ավարտական փուլում»,- գրել է Պապիկյանը։
#ԿառուցենքՀայաստանըՆորովի
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 24 мая 2020 г.