Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 28-ին «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ քննարկել են փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
Պաշտպանը նշել է, որ փախստականների իրավունքների պաշտպանության հարցն իր աշխատանքի առաջնահերթություններից է: Ոլորտի խնդիրների լուծման տեսանկյունից ընդգծվել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը։
Այս տեսանկյունից Արման Թաթոյանը ողջունել է հայ փախստականների հարթակի ստեղծման գաղափարը և նպատակները։
Ձեռք են բերվել մի շարք հարցերով համագործակցության պայմանավորվածություններ։