Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել Վերին Լարսի անցակետի վերաբերյալ։
Գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ լինել օտարերկրյա քաղաքացիների համար:
ՀՀ քաղաքացիները կարող են իրենց անձնական մեքենաներով ցամաքային ճանապարհով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ միայն Վրաստանի կառավարության՝ օտարերկրացիների մուտքը սահմանափակող որոշման չեղարկումից հետո:
«ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում, ձեռնպահ մնալ անհատական նախաձեռնություններից, Վերին Լարսի անցակետ մեկնելուց և Հայաստան վերադարձը իրականացնել բացառապես օդային ճանապարհով»,- ասվում է հրապարակման մեջ:
Գլխավոր հյուպատոսությունը ներկայացրել է նաև առաջիկա օրերին նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը։
✔️Մոսկվա – Երևան – 02․08․2020 թ.
✔️Կրասնոդար – Երևան – 02․08․2020 թ․
✔️Մոսկվա-Գյումրի – 03․08․2020 թ․
✔️Մոսկվա –Երևան – 04․08․2020 թ․
✔️Մոսկվա – Գյումրի – 05․08․2020 թ
✔️Մոսկվա –Երևան – 06․08․2020 թ․
✔️Միներալնիյե Վոդի –Երևան – 07․08․2020 թ․
✔️Մոսկվա – Երևան – 08․08․2020 թ.
✔️Դոնի Ռոստով – Երևան – 08․08․2020 թ․
✔️Սոչի – Երևան – 08․08․2020 թ.