Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը որոշում է կայացրել սեպտեմբերի 21-ից դադարեցնել արտասահմանյան պետություններից դեպի Ռուսաստան իրականացվող չվերթները։
Դիվանագիտական առաքելության տվյալներով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև ավիահաղորդակցության բացակայության պայմաններում իրականացվել է 79 չվերթ, որոնց շնորհիվ Ռուսաստան է մեկնել ավելի քան 9 հազար մարդ:
«Ներկայումս «Աէրոֆլոտ»-ը չարթերային թռիչքներ է իրականացնում Երևան-Մոսկվա երթուղով։ Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքում (www.aeroflot.ru) կամ դիմելով «Աէրոֆլոտ»-ի Երևանյան ներկայացուցչություն (Ամիրյան 12, հեռախոսներ— +374 60 477777, +374 60 374555, +374 10 532131, +374 10 522435»,- ասվում է դեսպանության հրապարակման մեջ։
Դեսպանությունից հիշեցրել են, որ օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ռուսաստան նախկինի պես կարգավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի կարգադրության դրույթներով և խոստացել են լրացուցիչ տեղեկացնել կանոնավոր հաղորդակցության վերականգնման հետ կապված իրադրության զարգացման մասին: