«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հրապարակել է ավիաընկերությունների ցանկը, որոնց չվերթների ժամանակ պարտադիր է կորոնավիրուսի վերաբերյալ ՊՇՌ-թեստավորման արդյունքների առկայությունը:
9 ավիաընկերությունների ցանկում են Aircompany Armenia-ն, Aeroflot Russian Airlines-ը, Austrian Airlines-ը, Belavia-ն, Fly Dubai-ը, Middle East Airlines-ը, Qatar Airways-ը, S7 Airlines-ը, Sky Up-ը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նշված ավիաընկերություններով ճամփորդելիս COVID-19 պոլիմերազային շղթայական ռեակցիայի (#ՊՇՌ) հետազոտության պատասխանի առկայությունը պարտադիր է։
Լրացուցիչ մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել կոնկրետ չվերթ իրականացնող ավիաընկերության հետ։