Հայկական մի քանի հաքերային խումբ գրոհել է Ադրբեջանի բանկային համակարգը։ Այս մասին հայտնել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
Գրոհներից մեկի հետևանքով տեղեկությունների արտահոսք է եղել 520 հազար մարդու մոտ։ Մյուս խմբի գրոհի արդյուքնում՝ փոխանցումների, ակցիաների ու բանկային համակարգի խափանում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Armenian Social Media Army-ի թիմը գործընկերների աջակցությամբ ադրբեջանական 13 հեռուստաալիքով կարողացել էր հայկական տեսանյութ հեռարձակել, որտեղ ներկայացվում է իրական վիճակն առաջնագծում։