ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա գրաֆիկով իրականացնել Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված ախտահանման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Հոկտեմբերի 8-14-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 6628 վարակազերծում, որից 3959-ը՝ մարզերում, 2669-ը՝ Երևանում։
Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը։
Հոկտեմբերի 15-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1371 նոր դեպք։