ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծում այսօրվանից կաշխատեն նաև հոգեբաններ, որոնք անվճար խորհրդատվություն կտրամադրեն բոլորին, ովքեր ունեն դրա կարիքը։ Այս մասին հայտնում է ԱՍՀ նախարարության ֆեյսբուքյան էջը։
«Զանգահարելով 114 թեժ գիծ, ուղղակի հետևեք ձայնային հրահանգներին` համապատասխան մասնագետներին միանալու համար։
Հոգեբանները պատրաստ են պատասխանել Ձեր հարցերին յուրաքանչյուր օր, ժամը` 09:00-21:00-ն։
Հիշեցնենք, որ 114 թեժ գիծն անվճար է»,- գրում է կայքը։