«Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը:
Ցավակցում եմ Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին»,- գրել է Արման Թաթոյանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է ընդունել Միշա Մելքումյանին։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը: Բացի այդ, ըստ հայկական կողմի, Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։