Նախադպրոցական հաստատություններում աղետների դիմակայունության բարձրացում և արտակարգ իրավիճակներում խնամքի ծառայութան մոդելի ներդրում: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական էջը:
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը փնտրում է կազմակերպություն, որը կիրականացնի դաստիարակների վերապատրաստման հետ կապված աշխատանքներ։ Մասնավորապես, կազմակերպությունն իրականացնելու է նախադպրոցական հաստատությունների վերապատրաստում՝ հիմնվելով գնահատված կարիքների և մշակված վերապատրաստման մոդուլի նախագծի վրա։
Հայտերը պետք է անգլերեն լեզվով ներկայացվեն մինչև նոյեմբերի 10-ը, էլեկտրոնային տարբերակով՝ Համաշխարհային բանկի խմբի eConsultant2 համակարգով։