Դատելով ռուսական խոշորագույն «Կինոպոիսկ» ինտերնետ-ծառայությունում հրապարակված անոտացիաներից՝ առավել մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել մուլտֆիլմերից հետևյալները, որոնք մեծ էկրան դուրս կգան 2021 թվականին․
«Մանուկ շեֆը-2»․ Թիմ և Թեդ եղբայրները մեծացան և հեռացան միմյանցից։ Թիմն արդեն ունի իր ընտանիքը, իսկ Թեդը մտածում է միայն փողի ու բիզնեսի մասին։ Սակայն, BabyCorp-ի մանկական գործակալների գաղտնի կորպորացիան կրկին ներխուժում է նրանց կյանք. այն եղբայրներին կրկին դարձնում է մանուկներ, որպեսզի նրանք միասին գաղտնիության պայմաններում բացահայտեն լայնածավալ դավադրությունը: Այն 2017-ի ընտանեկան մուլտֆիլմի շարունակությունն է:
«Ռայան և վերջին վիշապը»․ Քաջ ռազմիկ Ռայան և նրա հավատարիմ ուղեկից Տուկ-Տուկը ստիպված են լինում հեռանալ իրենց հայրենի Կումանդրա թագավորությունից, որպեսզի գտնեն աշխարհում մնացած միակ վիշապին, որի օգնությամբ մտադիր են հաղթել հզոր թշնամուն։
«Կոշեյը․ Իրական պատմություն». Սա պատմություն է կախարդական աշխարհում մի երիտասարդ ռազմիկ Կոշեյի արկածների մասին։
Հերոսը ժամանում է թագավորության մայրաքաղաք՝ գտնելու անողոք հրեշ Սպիտակ ուրվականին։ Կոշեյը երդվում է վրեժխնդիր լինել մահացած սիրելիների համար և ոչնչացնել հրեշին։ Մայրաքաղաքում Կոշեյին դիմավորում է փոքրիկ կախարդ Մեյը։ Ակամայից նրանք հայտնվում են Դիկոզեմյեում, որտեղ նրանք պետք է ընկնեն արկածների մեջ, հաղթահարեն բազմաթիվ փորձություններ, փրկեն աշխարհը և ապացուցեն, որ իրական սերն անմահ է։
«Փքաբլիթները. Համատարած կլորացում»․ Փքաբլիթները կլոր են ու նուրբ։ Բայց մի օր պարզվում է, որ նրանք պետք է դառնան թանգարանային նմուշներ՝ դինոզավրերի հետ միասին։ Պետք է շտապ փոխել պատմության ընթացքը, և դրա համար նրանք շարժվում են բոլոր դարաշրջաններով։ Ամենը նրանց համար նորություն է, և ոչինչ բացարձակապես նրանց չի հուզում: Իսկ առջևում արկածներ են սպասվում․․․
«Այնբո․ Ամազոնի Սիրտը». Անվախ Այնբոն ծնվել և մեծացել է խորհրդավոր Ամազոնյան ջունգլիներում։ Իմանալով, որ իր հարազատ բնակավայրին վտանգ է սպառնում, նա անմիջապես օգնության է մեկնում՝ իր զարմանահրաշ ընկեր կենդանիների հետ։ Նրանք ականատեսն են լինում հզոր հրաբխի, հանդիպում Ամազոնի հզոր ոգուն, առասպելական հրեշին։