Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Ս.թ. հունվարի 5-ից տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում վերսկսվում է՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ներկայացվող դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ՀՀ Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը: