Աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Սուրբ Ծննդյան տոնին նվերներ է հանձնել Արցախից տեղահանված 100 պատանիների:
Այս մասին հայտարարություն է տարածել Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
«Նվեր պլանշետներն այսուհետ կօգնեն նրանց ավելի արդյունավետ մասնակցել դասապրոցեսներին և ամրապնդել գիտելիքները: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ևս ներկա էր միջոցառմանը՝ նշելով, որ Ջորկաեֆ եղբայրների հետ ամուր համագործակցությունը շարունակվում է: