Հունվարի 8-ին ՝ ժամը 19:35-ին, Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ»-«Սասունցի Դավիթ» ուղեհատվածում։
Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը:«Այս պահին տեղում աշխատում են մասնագետների խմբերը՝ խնդիրը վերացնելու նպատակով։ Տեխնիկական խնդիրը լուծվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,-նշվել է հայտարարության մեջ:
Քիչ առաջ մետրոպոլիտենը տեղեկացրել է, որ ժամը 20:51-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։