Մեկնարկել է կառավարության այս տարվա առաջին նիստը, որի մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նիստի բացման խոսքում։ Նա հաջողություն մաղթեց կառավարությանը, շեշտելով, որ պետք է պարտականությունները պատշաճ կատարել՝ երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու և մեր երկիր կառավարման նոր որակ բերելու համար։
Ինչևէ, օրակարգը հաստատվեց, չզեկուցվող հարցերը, բացի մեկից, ընդունվեցին, ապա անցան զեկուցվողներին։
Չընդունված հարցը 43-րդն էր, որի առնչությամբ առարկություն ուներ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուզազյանը։ Նա նշեց, որ դա պահուստային ֆոնդից հատկացման նախագիծ է։ Բանն այն է, որ պահուստային ֆոնդից հատկացվում է ավելի մեծ գումար, քան առաջին եռամսյակի համար նախատեսված պահուստային ֆոնդն է, և 43-րդ հարցն այս տեսքով ընդունելու դեպքում այն, ուղղակի, գործնականում հնարավոր չի լինի իրագործել։
Ըստ այդ նախագծի՝ հանրապետության տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 2,550,000.0 հազ դրամի սահմանված չափաքանակով` բանկային վճարային քարտի միջոցով:
Ինչևէ, որոշվեց 43-րդ հարցը մինչև ընդունելը կրկին քննարկել։