«Երևան սիթի»-ում գնումներ կատարողները ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի ՊՆ ներկայացուցիչներ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՊՆ-ից։
Գերատեսչությունից պարզաբանեցին, որ սոցցանցերում տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ՝ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Նրանք աշխատանքային այցով ժամանել են Հայաստան։ Իսկ ռազմական ոստիկանության աշխատակիցներն էլ ուղեկցել են նրանց։
Հիշեցնենք, որ սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, թե, իբր, Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարել։